ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
#Forbes-ը Քանյե Ուեսթին պաշտոնապես միլիարդատեր է ճանաչել
15:15, 27.04.2020 | mamul.am
24908 | 0

Forbes ամսագիրը ռեփ կատարող Քանյե Ուեսթին միլիարդատեր է ճանաչել: Հրապարակումը գնահատել է նրա ունեցվածքը 1,3 միլիարդ դոլար:
Պաշտոնապես, ամսագիրը ռեփեր կատարողին ճանաչել է միլիարդատեր, երբ երաժիշտը համաձայնել է ներկայացնել «իր եկամուտների իրական թվերը», բիզնես կայսրության վերաբերյալ փաստաթղթերը և բանկային հաշվետվությունները:
Forbes-ը գրում է, որ անցյալ տարի Ուեսթը հրապարակավ վրդովվել է, երբ ամսագիրը հրաժարվել է նրան միլիարդատեր ճանաչել, ինչպես նաև չի ներառել մոլորակի ամենահարուստ մարդկանց նորացված ցանկում: Այդ փաստը ստիպել է նրան համաձայնել բացահայտել իր ֆինանսական հաշվետվությունները: Հրապարակման համաձայն, երաժիշտը պնդում է, որ իր կարողությունը գերազանցում է 3 միլիարդ դոլարը, սակայն, ըստ Forbes-ի, Ուեսթի կարողությունը մի փոքր ավելին է, քան 1 միլիարդ դոլարը: Բացատրելով թվերի այդքան մեծ անհամապատասխանությունը, հոդվածի հեղինակները հիշեցրել են ռեփ կատարողի հետ հարցազրույցը, որտեղ նա ասել է. «Ես այնքան էլ լավ չեմ թվերի հետ: Հարցնել ինձ այս թվերից՝ նույնն է, ինչ ստիպելով տատիկին իմանալ նրա պատրաստած կարկանդակի բաղադրատոմսը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր