ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թշնամուն պետք է ճշգրիտ գնահատել». Թամար Հովհաննիսյան
04:15, 02.05.2020 | mamul.am
7649 | 0

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հեղափոխությունը չի ունենում ընդդիմադիր, ունենում է թշնամի, իսկ թշնամուն, թե՛ արտաքին, թե՛ ներքին, երբեք, կրկնում եմ՝ երբեք չի կարելի թերագնահատել կամ գերագնահատել կամ անտարբերության մատնել: Թշնամուն պետք է ճշգրիտ գնահատել, լավ ճանաչել և համապատասխան քայլեր մշակել: Երբ այս ամենը չես անում, կամ ուղեղ չունես կամ արածդ այն չէ, ինչ երևում է, այլ այն է, ինչ խնամքով թաքցնում ես: Բայց, ինչպես գիտեք, ստի ոտքը կարճ է: Երբ դուդուկահարը պետք է շունչ առնի, դամքյաշն է նվագում, բայց լսողը, եթե խուլ չի, կհասկանա, որ դա մեղեդին չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին