ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 10 817 նոր դեպք
14:45, 09.05.2020 | mamul.am
9022 | 0

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 817 նոր դեպք (+5․8%)։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 198 676-ի։ Համավարակի նոր դեպքեր չեն գրանցվել Ռուսաստանի 85 շրջաններից միայն մեկում: Ըստ շտաբի տվյալների՝ ապաքինվածների ցուցանիշը նախօրեին ավելացել է 5 308-ով, մահացել է 104 մարդ։

Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5 667 պացիենտ։ Ըստ շտաբի տվյալների հիվանդների 85%-ը՝ 65 տարեկանից ցածր տարիքի են։ Ներկա պահին Մոսկվայում արձանագրվել է հիվանդության 104 000 դեպք և 1 010 մահ:
Մերձմոսկվայում գրանցվել է 19 425 դեպք, նախօրեին հիվանդացել է 1 075 մարդ, մահացել՝ 186-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր