Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 817 նոր դեպք (+5․8%)։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 198 676-ի։ Համավարակի նոր դեպքեր չեն գրանցվել Ռուսաստանի 85 շրջաններից միայն մեկում: Ըստ շտաբի տվյալների՝ ապաքինվածների ցուցանիշը նախօրեին ավելացել է 5 308-ով, մահացել է 104 մարդ։ Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5 667 պացիենտ։ Ըստ շտաբի տվյալների հիվանդների 85%-ը՝ 65 տարեկանից ցածր տարիքի են։ Ներկա պահին Մոսկվայում արձանագրվել է հիվանդության 104 000 դեպք և 1 010 մահ: |