ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ես պարզապես նրան չէի սիրում». թուրք ֆուտբոլիստն սպանել է որդուն
11:00, 10.05.2020 | mamul.am
35336 | 1

Թուրքական հյուսիս արևմտյան Բուրսա նահանգի «Բուրսա Յիլդիրիմսպորի» ֆուտբոլիստ Ջևհեր Թոքթաշն սպանել է 5-ամյա որդուն։ Դեպքից 11 օր անց նա խոստովանել է իր մեղքը, հաղորդում է Daily Sabah-ը։

«Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը։ Ես նրան չէի սիրում»,- ասել է ֆուտբոլիստը։

Թոքթաշն ու իր որդին հոսպիտալացված են եղել կորոնավիրուսի կասկածով։

Հենց հոսպիտալացման օրը հայրը կանչել է բժիշկներին ու պնդել, թե երեխան դժվարաշնչություն ունի: Վերջինին տարել են վերակենդանացման բաժանմունք, սակայն 2 ժամ անց նա մահացել է: Բժիշկները կարծել են, թե երեխան մահացել է կորոնավիրուսից, սակայն դեպքից 11 օր անց Թոքթաշը գնացել է տեղի ոստիկանություն ու խոստովանել, որ ինքն է բարձով խեղդամահ արել որդուն: «Ես նրան չէի սիրում: Ես երբեք չեմ սիրել իմ փոքր որդուն նրա ծնվելու առաջին իսկ օրվանից: Նրան սպանելու միակ պատճառը դա էր, ես որևէ հոգեկան խանգարում չունեմ»,- ասել է նա: Մանկասպանին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր