ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀԴԲ-ն սենատորից հեռախոս են առգրավել՝ կորոնավիրուսի վերաբերալ գաղտնի տեղեկատվության տարածման կասկածանքով
23:10, 14.05.2020 | mamul.am
9940 | 0

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներն առգրավել են Հյուսիսային Կարոլինա նահանգի սենատոր Ռիչարդ Բարրի բջջային հեռախոսը՝ կորոնավիրուսի մասին գաղտնի տեղակատվությունը առևտրային հարթակներում օգտագործելու վերաբերյալ հետաքննության շրջանակներում, գրում է Los Angeles Times-ը:
Սենատորի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը: ՀԴԲ-ը և ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նույնպես չի հաստատել թերթի կողմից հրապարակված տեղեկատվությունը: Բարրը Կոնգրեսում հետախուզական հանձնաժողովում զբաղեցնում է հատուկ պաշտոն և տարեսկզբին մասնակցել է գաղտնի հանդիպումներին, որոնք վերաբերել են կորոնավիրուսի տարածման և տնտեսության վրա հիվանդության ազդեցությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր