ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է խզել հարաբերությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: «Մենք կարող էինք շատ բաներ անել: Մենք կարող էինք ամբողջությամբ խզել հարաբերությունները... Եթե դուք խզեիք հարաբերությունները, ապա ի՞նչ կլիներ: Դուք կխնայեիք 500 միլիարդ դոլար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: |