ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
#Apple-ը հրաժարվել է ԱՄՆ իշխանությունների համար ապահովել օգտատերերի տվյալների մշտական հասանելիությունը
16:15, 19.05.2020 | mamul.am
8757 | 0

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր չէ ԱՄՆ իշխանություններին տրամադրել իր թողարկած սարքերից օգտվող անձանց մասին տեղեկատվություն՝ մշտական հիմունքներով, բայց պատրաստ է շարունակել համագործակցել հետաքննության շրջանակում: Այս մասին ասվում է կորպորացիայի հայտարարության մեջ, որը հրապարակել է նաև The Verge պորտալը:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Apple-ի որոշումը` իրավապահներին չտրամադրել հանցագործների սմարթֆոնների վրա առկա տվյալները, վտանգավոր է և անընդունելի: Նա նշել է, որ ընկերության կողմից համագործակցությունից հրաժարվելու պատճառով ՀԴԲ-ի մասնագետները ստիպված են եղել իրենց ուժերով կոտրել Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամմադ Սաիդ ալ-Շամրանի երկու սմարթֆոնները: 2019 թվականի դեկտեմբերին Ֆլորիդայի ռազմաբազայում կրակոցների հետևանքով զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ սաուդցի հրաձիգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր