ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վենեսուելան Անգլիայի բանկից պահանջել է վերադարձնել 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկին
16:15, 20.05.2020 | mamul.am
9314 | 0

Վենեսուելայի Կենտրոնական բանկը դատական հայց է ներկայացրել Անգլիայի բանկի դեմ՝ պահանջելով վերադարձնել այնտեղ պահվող ոսկե ձուլակտորները, որոնց արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Լոնդոնի առևտրային դատարան (Commercial Court in London) ուղղված և մայիսի 14-ին թվագրված դատական հայցում նշվում է, որ Վենեսուելայի իշխանությունները մտադիր են ստացված միջոցներն ուղղել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հիմնադրամին, ինչը կօգնի երկրին՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Ինչպես նշված է փաստաթղթերում, ձուլակտորների վաճառքից ստացված հասույթը պետք է օգտագործվի Վենեսուելայի բնակիչների համար բժշկական սարքավորումներ, դեղորայք և սնունդ ձեռք բերելու համար։

Հունվարին Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելային վերադարձնել ոսկե ձուլակտորները։ Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ այդ որոշումը կայացվել է, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել բրիտանական իշխանությունների վրա՝ արգելափակելով Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի՝ արտասահմանում գտնվող ակտիվները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր