ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հարավային Կորեայի դատախազությունը նախկին նախագահի համար պահանջում է 35 տարվա ազատազրկում
00:20, 21.05.2020 | mamul.am
9284 | 0

Հարավային Կորեայի Հանրապետության դատախազությունը պահանջում է երկարացնել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հենի ազատազրկումը՝ 25-ից դարձնելով 35 տարի, հայտնում է Yonhap-ը:

«Նախկին նախագահն օգտագործել է քաղաքացիների կողմից տված լիազորությունները՝ անձնական շահի համար»,- նշել է դատախազը՝ դատական նիստի ընթացքում:
Մեղադրանքի համաձայն՝ նախկին նախագահից պահանջում են նաև վճարել 24,35 միլիոն դոլար տուգանք՝ գործունեության հետևանքով պատճառված վնասի համար, ինչպես նաև որպես փոխհատուցում լրացուցիչ 162,5 հազար դոլար:
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել էր պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և կոռուպցիայի համար: Հայտնի է, որ նա իր ընկերուհու հետ ապօրինի ճանապարհով պետական միջոցներից ավելի քան 20 միլիոն դոլար է յուրացրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր