ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Իշխանությունը դուք վաղուց եք կորցրել, ուղղակի դեռ համառորեն չեք ուզում դա ընդունել». Արա Վարդանյան
04:05, 22.05.2020 | mamul.am
5824 | 1

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զավեշտների կառավարություն

Փաստորեն, դրսում 5 հոգուց ավելի խմբով հավաքվել չի կարելի։ Բայց, օրինակ, մոլերը, որոնք արդեն բաց են, վտանգավոր չեն։ Կենտրոնացված օդափոխություն ունեցող այս տարածքներում միաժամանակ հավաքվում են ավելի քան հազար քաղաքացիներ։ Եվ սա, փաստորեն, վտանգավոր չէ։

Չգիտեմ էլ, կարո՞ղ է ձեր մոտ մանկական երազանք է մարդկանց բերման ենթարկելը։ Թե՞ իշխանությունը կորցնելու պաթոլոգիկ վախ։ Զավեշտը դրանում է, որ իշխանությունը դուք վաղուց եք կորցրել, ուղղակի դեռ համառորեն չեք ուզում դա ընդունել։

Ժամանակն է ետ կանգնել երկիրը քանդելու ձեր բազմաթիվ քայլերից, որոնք բառիս բուն իմաստով վտանգ են ներկայացնում ազգաբնակչության առողջությանը և հեռանալ։

Պատմական այս շրջանն ավարտված է...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր