ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Շրջանի ղեկավարը մտել է դագաղն ու մեռած ձևացել՝ տեսնելով իրավապահներին
23:45, 21.05.2020 | mamul.am
15299 | 1

Պերուի Կաստրովիրեյնի նահանգի շրջաններից մեկի ղեկավարը մեռած է ձևացել՝ կարանտինը խախտելու համար իրեն որոնող ոստիկաններից փախչելու նպատակով: Թանթարա շրջանի ղեկավար Հայմե Ռոլանդո Ուրբինա Թորեսը ընկերների հետ խմելիս է եղել, երբ նկատել է շրջայց անող իրավապահներին: Այդ ժամանակ նա թաքնվել է դագաղում և ձևացրել կորոնավիրուսից մահացած մարդ: Նրա ընկերները նույն կերպ են վարվել: Համապատասխան լուսանկարը՝ ինչպես է Թորեսը պառկած դագաղում, հայտնվել է համացանցում:

Շրջանի ղեկավարը՝ թաքնված դագաղի մեջ

Այս խորամանկությունը, սակայն, զվարճասեր խմբին չի փրկել, ոստիկանները նրանց բերման են ենթարկել հարբած վիճակում:

Լուսանկար՝ հարցաքննությունից

Նշենք, որ շրջանի բնակիչները բազմիցս են բողոքել, որ իրենց ղեկավարը լուրջ չի վերաբերում կորոնավիրուսին ու պատշաճ միջոցներ չի կիրառում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր