«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների հետ արդեն հաթաթայի լեզվով է խոսում՝ եթե շարունակեք սոցիալական պատասխանատվություն չկրել ու առանց դիմակի դուրս գալ տնից, ապա պատասխանատվության եք ենթարկվելու: «Փակ տարածքներում առանց դիմակի որևէ մեկին չի թույլատրվում մտնել: Ավտոբուսներում, հասարակական տրանսպորտում առանց դիմակի պետք չէ մտնել, և մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա արդեն ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է։ Տուգանվելու են բոլորն անխտիր, և գանձվելու են գումարները: Չասեք, թե սոցիալապես վատ վիճակում ենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները»,- ասում է հրապարակից ժողովրդին ծառայելու ու նրանից երբեք չկտրվելու երդում տված վարչապետը: Անքննարկելի ու անվիճարկելի է՝ սոցիալական պատասխանատվություն ու բարձր գիտակցում ունեցող քաղաքացին ամուր ու զարգացած պետության թիվ մեկ գրավականն է: Բայց մենք ո՛չ զարգացած պետություն ենք, ո՛չ էլ գիտակից քաղաքացիներով ենք փայլում, ցավոք: Ո՞Ւմ վրա է մուննաթ գալիս երկրի առաջին դեմքը, եթե վիրուսին անլուրջ վերաբերվող ու «շան տեղ չդնող» թիվ մեկ մարդն ինքն էր ի սկզբանե»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |