ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ երկու ամսում ավելացրել են իրենց ունեցվածքը 434 միլիարդ դոլարով
12:05, 22.05.2020 | mamul.am
14200 | 1

Կորոնավիրուսի համավարակի բռնկման երկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում միլիարդատերերը 15%-ով ավելացրել են իրենց ունեցվածքը՝ համաձայն Americans for Tax Fairness և Institute for Policy Studies-ի կողմից իրականացված վերլուծության։

Ուսումնասիրությունը հաշվի է առել կարողությունների փոփոխությունները` մարտի 18-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում նրանց կարողությունները ավելացել է ընդհանուր առմամբ 434 միլիարդ դոլարով (2 948 տրիլիոն դոլարից հասնելով 3 382 տրիլիոն դոլարի):

Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանց հնգյակում ներառվել են Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Berffhire Hathaway ընկերություն տնօրեն Ուորեն Բաֆեթը և Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը:
Բեզոսի ունեցվածքն ավելացել է 34,6 միլիարդ դոլարով (աճը՝ 30,6%), Գեյթսինը՝ 8 միլիարդ դոլարով (աճը՝ 8,2%), իսկ Ցուկերբերգինը՝ 25.3 միլիարդ դոլարով (աճը՝ 46.2%):
Բաֆեթը վաստակել է 564 միլիոն դոլար (աճը՝ 0,8%), իսկ Էլիստոնը՝ 7 միլիարդ դոլար (աճը՝ 11,9%):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր