Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.48, EUR 632.67, RUB 7.06, GBP 734.61
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Թրամփը հայտարարել է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին
15:00, 22.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս «Բաց երկնքի պայմանագրից»՝ Ռուսաստանի պատճառով, հայտնում է РИА Новости-ն։

Թրամփը հայտարարել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան չի պահպանում պայմանագրի իրականացումը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ Ռուսաստանին «բռնացրել են շատ վատ քայլեր անելիս», և նա կարծում է, որ այս խնդիրները «կկարգավորվեն»։ Ավելի վաղ, ԱՄՆ վարչակազմը ծանուցել էր իր արտասահմանյան գործընկերներին «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին։ Պայմանագիրը թույլ է տալիս անզեն օդային դիտորդական թռիչքներ իրականացնել մասնակից-երկրների օդային տարածքում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր