ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հեղափոխությունից հետո էլ շարունակվում են հնչեցվել «Եվրասիական ուղղությունը գերակա է համարվում» խոսքերը». Արթուր Սաքունց
04:05, 23.05.2020 | mamul.am
4308 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական դաշտում հեղափոխությունից հետո էլ շարունակվում են հնչեցվել «Եվրասիական ուղղությունը գերակա է համարվում» խոսքերը...

Իր էությամբ որևէ արժեք չպարունակող, բայց միայն մեկ նպատակ հետապնդող` Կրեմլի պուտինյան ռեժիմին անվերապահ հպատակության հավաստիացումն ամրագրող խոսքեր։

Ոչ թե որևէ` եվրասիական, կա՛մ արևմտյան, կա՛մ հարավային, կա՛մ հյուսիսային, կա՛մ արևելյան ուղղությունը պետք է համարվի գերակա, այլ ժողովրդավարական պետություն լինելը, իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործող պետության կայացումը, սոցիալական պետությունը, ինքնիշխան պետության ամրագրումը կարող է լինել պետության տեսլականը, որի դեպքում միայն կարող են լինել նույն արժեքային հենքի վրա գործընկերային հարաբերություններ։

Հակառակ պարագայում, կարող է լինել միայն ավտորիտար, մի խմբի կողմից ղեկավարվող բռնապետական կառավարմամբ պետության տեսլականը, որի պայմաններում որևէ գործընկերային հարաբերություններ բացառված են։

Կարող է լինել կամ լիակատար մեկուսացում` Հյ. Կորեա, Թուրքմենստան, Կուբա, կամ էլ ռեժիմի պահպանման համար ավելի մեծ բռնապետի հովանու ներքո պատսպարվելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր