ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մեծ Բրիտանիայում #COVID_19-ի հազարավոր թեստեր կրկնակի են հաշվարկվել
17:10, 22.05.2020 | mamul.am
8319 | 0

Մեծ Բրիտանիայում Covid-19-ի հազարավոր թեստեր կրկնակի են հաշվարկվել՝ համաձայն կառավարության պաշտոնական կայքում հայտնված տվյալների, գրում է Telegraph-ը։ Այս մասին խոստովանել են առողջապահության ոլորտի պատասխանատուները: Ախտորոշիչ թեստերը, որոնք ներառում են հիվանդից թքի և քթի նմուշներ վերցնելը, հաշվարկվել են որպես երկու թեստ, ոչ թե մեկ: Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական պաշտպանության ու հանրային առողջության վարչությունը հաստատել է կրկնակի հաշվարկը:

Կառավարության տվյալներով, համաճարակի բռնկումից ի վեր մոտ 350 հազար թեստ ավելի է գրանցվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր