Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.48, EUR 632.67, RUB 7.06, GBP 734.61
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Երևանի թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով
16:25, 22.05.2020

Երևանի թիվ 49 մանկապարտեզն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. «Համացանցում լուր տարածվեց, որ Երևանի «հ. 49 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը չի վերաբացվել աշխատակիցներից մեկի ջերմություն ունենալու պատճառով, և բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այն, որ աշխատակիցներից մեկը ջերմել է և թեստ է հանձնել, համապատասխանում է իրականությանը, սակայն ոչ մի աշխատակից չի թեստավորվել, քանի որ ոչ մեկը չի ունեցել ինքնազգացողության վատացում։ Հուսանք, որ հանձնված թեստի արդյունքը կլինի բացասական, և մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»:

Այսօր արդեն հաստատվել է մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսով վարակված լինելը: Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք աշխատակիցը շփվել է երեխաների հետ, նա պատասխանել է, որ մանկապարտեզը մարտից չի աշխատել։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր