Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարման բուրգի վրա է». Վահագն Ավագյան
01:05, 23.05.2020

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա էլ պաշտոնական խոստովանությունը, որ Հայաստանը թագավարակի դեմ պայքարում Իտալիայի հետ միասին ամենավատ երկրների շարքում կհայտնվի:

Որոշելու ենք՝ ում օգնել, ում՝ ոչ: Եվ սրա պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարման բուրգի վրա է: Մարդկային կյանքեր...

Ցավոք մեր հույսերը, որ երկրում քաղաքական ռեֆորմները ավելի արագ կիրականացվեն և մենք չենք մնա մեր ֆիզիկական կյանքը վտանգող մարտահրավերների ալիքի տակ, չեն իրականանում:

Օրվա ապիկար իշխանություններն ունակ չեն հասարակ խնդիրներ լուծելու, սակայն ամեն ինչ անելու են՝ պահպանելու իշխանության մեջ իրենց դիրքերը՝ նախորդ ռեժիմի նոր դեմքերի հետ համաձայնաբար «սև-սպիտակ» խաղալով և ժողովրդին իրենց ապիկարության պատանդը դարձնելով»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր