ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Փորձում են վախեցնել և լռեցնել». Գագիկ Համբարյանին ոստիկանություն են հրավիրել
19:50, 22.05.2020 | mamul.am
6242 | 3

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու: Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ...
Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին, ինչպես նաև ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը: Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն այլասերելով, ինչ-որ ձևով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել և լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ:
Ինձ վախեցնելու և լռեցնելու փորձերն ապարդյուն են:
Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը և իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների և ընդդիմադիրների բերանները փակելու համար...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր