ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Անի Սամսոնյանի դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել
20:15, 22.05.2020 | mamul.am
3796 | 0

2020թ. մայիսի 1-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ նույն օրը` մայիսի 1-ին, «Արթուր Վարդանյան» ֆեյսբուքյան օգտատերն իր ֆեյսբուքյան էջին ուղարկել է նամակ, որն իր մեջ պարունակել է իր անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիքներ:

Վերոգրյալի կապակցությամբ տված բացատրությամբ Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ սպառնալիքները գնահատում է իրական:

Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով, որը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր