Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ պարոն Մարության, խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով): Դալմայի այգիներում դատարանի և քաղաքապետարանի որոշումների հիման վրա պետք է կասեցվեր Դիսնեյ լենդի շինարարությունը: Սակայն Գ. Նուշիկյանը շան տեղ չի դնում ո՛չ դատարանի որոշումը, ո՛չ՝ քաղաքապետի: Սխեման հետևալն է. Նուշիկյանը շինարարություն է իրականացնում մենք ահազանգում ենք քաղաքապետարան: Այստեղից Նուշիկյանին տեղեկացնում են, որ գալիս ենք ստուգման, շինարարությունը դադարեցնում են, աշխատակիցները գալիս, նկարում են, որ շինարարություն չկա, գնում են Նուշիկյանը շարունակում է շինարարությունը: Հարգելի պարոն Մարության, Դուք կամ ձեր աշխատակազմը համագործակցում եք Նուշիկյանի հետ կամ տեսողական խնդիրներ կան և չեք նկատում, որ օր օրի ավելանում են կառուցված օբյեկտները: Ավելին` այսօր Նուշիկյանը բերել է և սկսելու է ատրակցիոնների կառուցման աշխատանքները` կրկին շան տեղ չդնելով Ձեր որոշումները: Ես կսպասեմ մինչև երկուշաբթի, այնուհետև հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ Ձեր աշխտակազմի և Նուշիկյանի մասով դատական ակտի պահանջները չկատարելու համար, իսկ որոշ անձանց մասով, ովքեր ապահովում են Նուշիկյան-քաղաքապետարան կապը պաշտոնական լիազորությունների չարաշահման և անցման հիմքերով: Խնդրում եմ դուրս եկեք Կարգին Հայկոյի կերպարից, եղեք ուժեղ Հայկ Մարության և պահանջեք Ձեր որոշումների կատարումն ապահովել: Ես ուզում եմ տեսնել ուժեղ քաղաքագլուխ, ում ենթարկվում են և ընդունած որոշումները կատարվում են»: |