Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պարզվել է՝ ներքնազգեստի վրայից պաշտպանիչ արտահագուստ կրում են նաև այլ բուժաշխատողներ
22:15, 22.05.2020

ՌԴ Տուլայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկի բուժաշխատողն արդարացրել է իր գործընկերուհու արարքն, ով կարգապահական նկատողություն էր ստացել ներքնազգեստի վրա հագած պաշտպանիչ թափանցիկ համազգեստի պատճառով, գրում է «Комсомольская правда»-ն։
Հիվանդանոցի աշխատակիցը խոստովանել է, որ այս ձևով աշխատել են նաև բժիշկները, հիմնականում՝ տղամարդիկ: «Դուք երբևէ աշխատե՞լ եք նման համազգեստով: Դրանք շոգեցնում են: Ես անձամբ, նույնպես, միայն ներքնազգեստով եմ աշխատում իմ հերթափոխին»,- նշել է բուժքրոջ գործընկեր Պավելը:
Համաձայն կանոնների, պաշտպանիչ արտահագուստը պետք է կրել մեկանգամյա օգտագործման հագուստի կամ գիշերազգեստի վրա: Յուրաքանչյուր ընդմիջումից հետո պաշտպանիչ կոստյումը պետք է փոխել, իսկ գիշերազգեստը կամ լվացվում է կամ դեն նետվում: Ըստ հաշվարկների՝ հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին անհրաժեշտ է օրական 300-ից 500 գիշերազգեստ, և դրանց պակասի պատճառով բուժանձնակազմը սեփական հագուստն է կրում: Միևնույն ժամանակ, ներքնազգեստը՝ լինելով երրորդ շերտը, համարվում է մաքուր և վերամշակման կարիք չունի:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր