ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և այն հանգամանքին, որ վերջինը չի մասնակցում խորհրդարանական նիստերին: «Գալու են խորհրդարան, ի՞նչ պիտի անեն: Գալու են, շարունակելու են աշխատել, այլընտրանք չունեն և որևէ պատճառ չեմ տեսնում: Այն հնարածին իրավիճակը, որ իբր իրենք անհանգստանում են, ինչի՞ց են անհանգստանում: Կարծում եմ՝ իրենք էլ են այս ամենից հետևություններ արել, որովհետև իրենք էլ շատ բարդ կացության մեջ եղան: Մենք էլ սադրանքներին տրվեցինք»,- ասել է Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |