ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի». Ռաֆայել Հովհաննիսյան
02:10, 23.05.2020 | mamul.am
7223 | 0

Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելիʹ պարոն վարչապետ:
Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ աշխատանքից ազատել առողջապահության նախարարին, խնդիր չկա: Թող նա մնա այդ պաշտոնում և ամեն ամիս ստանա պարգևավճարներ:
ԲԱՅՑ ԹՈՂ ՉԶԲԱՂՎԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ:
Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի:
Բացի նրանից, որ վտանգված է ՀՀ քաղաքացիների կյանքը, մենք կարող ենք դառնալ վտարանդի երկիր, քանի որ մեկ- երկու ամսից, երբ աշխարհում բացվեն սահմանները, մեզ հետ չեն ցանկանա ունենալ հաղորդակցություն:
Որպես Ձեզ սատարող քաղաքացի, խնդրում եմ, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում, ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս:
Հարգանքով, Ռ.Հ.»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր