ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կորոնավիրուսով հիվանդների թվով Բրազիլիան առաջ է անցել Ռուսաստանից
19:35, 23.05.2020 | mamul.am
9894 | 0

Բրազիլիայում կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 330 890-ի․ երկիրն այս ցուցանիշով առաջ է անցել Ռուսաստանից (326 448 դեպք): Այդ մասին վկայում են Բրազիլիայի առողջապահության նախարարության կողմից թարմացված տվյալները:
Անցած օրվա ընթացքում գրանցվել է դրական արդյունքներով թեստերի աճի նոր ռեկորդ։ Նախօրեին արձանագրվել էր հիվանդության 20 803 նոր դեպք, ինչպես նաև մահվան ելքերի թվի աճ՝ 1 001-ով։ Մահվան ցուցանիշը կազմում է 21 048 մարդ:
Երկրում համավարակի տարածման էպիկենտրոնը հանդիսանում է Սան Պաուլո նահանգը և համանուն մայրաքաղաքը, որտեղ ապրում է ավելի քան 21 միլիոն մարդ: Նշված տարաշրջանում կա ավելի քան 76․8 հազար վարակակիր և արձանագրվել է ավելի քան 5․7 հազար մահ: Վարակվածների քանակով երկրորդ շրջանը Սեարան է (34 573 վարակակիր և 2 251 մահ), որին հաջորդում է Ռիո դե Ժանեյրոն (33 589 վարակակիր և 3 657 մահ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր