ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
#COVID_19. աշխարհում վարակվածների թիվը
12:45, 23.05.2020 | mamul.am
6151 | 0

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 4 995 996 դեպք, մահացել է 327 821 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 5 213 991 մարդ, մահացել է 338 265 հիվանդ, ապաքինվել՝ 2 025 878-ը։
Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները` 1 601 434 մարդ (96 007 մահ): Երկրորդ տեղում Բրազիլիան է (330 890 դեպք և 21 048 մահ), Ռուսաստանը 3-րդ տեղում է՝ 326 448 մարդ (3 249 մահ), Մեծ Բրիտանիան՝ 4-րդ (255 544 դեպք և 36 475 մահ), Իսպանիան՝ 5-րդ (234 824 դեպք և 28 628 մահ)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր