ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 9 434 նոր դեպք
14:30, 23.05.2020 | mamul.am
8382 | 0

Վերջին մեկ օրում Ռուսաստանի 84 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 9 434 նոր դեպք, մահացել է 139 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 335 882-ի։ Հիվանդության ախտանիշ չի ունեցել նոր դեպքերի 42%-ը (3966 մարդ)։ Մոսկվայում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 3 190-ով, Մերձմոսկվայում կա վարակի 846 նոր դեպք: Սանկտ Պետերբուրգում՝ 363 դեպք, Կրասնոյարսկի երկրամասում՝ 148, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 211 դեպք, Սվերդլովսկի մարզում՝ 171 դեպք, Ռոստովի մարզում՝ 353:

Ըստ շտաբի տվյալների՝ մահացել է 3 388 հիվանդ, 107 936 մարդ ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցներից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր