ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել չինական 33 ընկերությունների նկատմամբ
15:35, 23.05.2020 | mamul.am
9792 | 0

Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը հայտարարել է նոր պատժամիջոցների սահմանման մասին, որոնք վերաբերում են առանձին չինական ընկերություններին և կառավարական կազմակերպություններին: Նախարարության կայքում հրապարակվել են պատժամիջոցների նոր ցուցակները:

Առաջին ցանկում ներառվել են ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության դատաբժշկական ինստիտուտը և իրավաբանական ութ անձ: Վաշինգթոնը կարծում է, որ նրանք «մեղսակից են իրավախախտումներին և չարաշահումներին, որոնք տեղի են ունենում Չինաստանի արևմուտքում՝ Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում ույղուրների, էթնիկ ղազախների և մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ, որոնք արտահայտվում են բռնաճնշումների, զանգվածային կալանավորումների, հարկադիր աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների միջոցով վերահսկողության սահմանման տեսքով»:

Երկրորդ ցանկում ներառվել են 24 կառավարական և առևտրային կազմակերպություններ, որոնք «զբաղվում են ազգային անվտանգության կամ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողություններով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր