Միացյալ Նահանգների առևտրի նախարարությունը հայտարարել է նոր պատժամիջոցների սահմանման մասին, որոնք վերաբերում են առանձին չինական ընկերություններին և կառավարական կազմակերպություններին: Նախարարության կայքում հրապարակվել են պատժամիջոցների նոր ցուցակները: Առաջին ցանկում ներառվել են ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության դատաբժշկական ինստիտուտը և իրավաբանական ութ անձ: Վաշինգթոնը կարծում է, որ նրանք «մեղսակից են իրավախախտումներին և չարաշահումներին, որոնք տեղի են ունենում Չինաստանի արևմուտքում՝ Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում ույղուրների, էթնիկ ղազախների և մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ, որոնք արտահայտվում են բռնաճնշումների, զանգվածային կալանավորումների, հարկադիր աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների միջոցով վերահսկողության սահմանման տեսքով»: Երկրորդ ցանկում ներառվել են 24 կառավարական և առևտրային կազմակերպություններ, որոնք «զբաղվում են ազգային անվտանգության կամ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողություններով»: |