Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Նշենք` փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումների։ Դատարանը մայիսի 19-ին մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունները գրավով, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու մասին։ |