«Հողի մշակման կուլտուրան մեզ մոտ պետք է փոխվի, որովհետև այսկերպ հնարավոր չէ, որ գյուղացին հարստանա: Մտածողության փոփոխություն պետք է լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` սպասվող բերքը ժամանակակից աշխարհում վաղուց պլանավորվում է, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներն ու ընկերությունները դեռ եղանակային փոփոխություններից ելնելով են ակնկալում ու հաշվարկում իրենց եկամուտը: «Շատ տխուր հետևությունների եմ գալիս: Այո, կան ոռոգման ջրի և այլ խնդիրներ, դա կլուծենք, բայց գլխավոր հարցը կմնա, մեկ է՝ գյուղացու խնդիրները չեն լուծվելու: Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաների: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Գյուղատնտեսության մեջ ունենք մեկ պրոբլեմ` գիտելիքի պակաս»,- ասաց վարչապետը: Մանրամասները` տեսանյութում: |