ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Շատ տխուր հետևությունների եմ գալիս». ՀՀ վարչապետ
14:10, 23.05.2020 | mamul.am
9944 | 1

«Հողի մշակման կուլտուրան մեզ մոտ պետք է փոխվի, որովհետև այսկերպ հնարավոր չէ, որ գյուղացին հարստանա: Մտածողության փոփոխություն պետք է լինի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` սպասվող բերքը ժամանակակից աշխարհում վաղուց պլանավորվում է, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներն ու ընկերությունները դեռ եղանակային փոփոխություններից ելնելով են ակնկալում ու հաշվարկում իրենց եկամուտը:

«Շատ տխուր հետևությունների եմ գալիս: Այո, կան ոռոգման ջրի և այլ խնդիրներ, դա կլուծենք, բայց գլխավոր հարցը կմնա, մեկ է՝ գյուղացու խնդիրները չեն լուծվելու: Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաների: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Գյուղատնտեսության մեջ ունենք մեկ պրոբլեմ` գիտելիքի պակաս»,- ասաց վարչապետը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր