ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Խոշոր ավտովթար Արցախում․ կա 2 զոհ
14:15, 23.05.2020 | mamul.am
6775 | 0

Մայիսի 22-ին ժամը 14։30-ի սահմաններում Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ․ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ․ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ․ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ․ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում, այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր