ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վրաստանում Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական
15:00, 23.05.2020 | mamul.am
9619 | 1

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունը որակել է որպես ոչ դիվանագիտական, գրում է Apsny.ge-ն։ Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ նախարարի հայտարարությունն իրեն զարմացրել է, սակայն չի բացառել, որ Արսեն Թորոսյանի խոսքը լրատվամիջոցները սխալ են ներկայացրել։

«Անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին։ Մի փոքր զարմացած եմ, եթե հայտարարությունն արվել է նման ձևով։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Մի փոքր զարմացած եմ՝ նրանից լսելով նման ոչ դիվանագիտական հայտարարություն»,- ասել է Գամկրելիձեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր