Շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրել է․ «Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ»։
|