Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.83, EUR 570.56, RUB 6.57, GBP 633.62
+17 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում»․ Անի Սամսոնյան
17:45, 23.05.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ տեղեկացանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»:

Ըստ այդմ, կարող ենք միայն եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել Ազգային ժողովում, այն էլ ելույթի ժամանակ։ Այլ մանրամասներին կարիք էլ չկա անդրադառնալու, քանի որ ուղիղ եթերում բոլորն ամեն բան տեսել ու լսել են։

Մինչդեռ իշխանական պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվելու դեպքում, իհարկե, բռնության հեղինակն իր վրա կզգա ՀՀ քրեական օրենսգրքի ողջ խստությունն ու արդարադատության համակարգի հաստատակամությունն իրավախախտ անձին պատժելու գործում»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր