Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+23 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հնարավոր է իրականացվի տրանսպորտային միջոցների ժամանակավոր չվացուցակների կազմում». Արտյուշ Գրիգորյան
19:25, 23.05.2020

«Արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտը թերբեռնված է աշխատում, և եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է իրականացվի ժամանակավոր չվացուցակների կազմում, կամ այլ միջոցառումներ անցկացվեն, որպեսզի տրանսպորտային կազմակերպությունները չտուժեն: Հույս ունենք, որ տրանսպորտային այն միջոցները, որոնք հրաժարվել են աշխատել, հաջորդ շաբաթ դուրս կգան երթուղի»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ Նա տեղեկացրել է այս պահի դրությամբ հանրային տրանսպորտի ոլորտում ներգրավված են մոտավորապես 3500 տրանսպորտային միջոցներ, և 20-25 հազար տաքսիներ:

ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն անդրադառնալով կանոնների խախտումներին, նշել է, որ արդեն 81 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմել ուղևորափոխադրում իրականացնողների նկատմամբ։ Վագոններում բացակայել են ախտահանիչ նյութերը, եղել են առանց դիմակների ուղևորներ, որոնց վերաբերյալ տրվել են ցուցումներ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր