Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 508.12, EUR 604.82, RUB 6.72, GBP 678.90
0 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արսեն Թորոսյանը պետք է ներողություն խնդրի». Թենգիզ Ցերտցվաձե
20:20, 23.05.2020

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու հարցում ՀՀ-ի առավելությունների հետ զավեշտալի և անհիմն են»,- պատասխանելով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը՝ ասել է Վրաստանի «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Ա. Թորոսյանը համեմատել էր Հայաստանի և Վրաստանի առողջապահական համակարգերը: Նա շեշտել էր, որ Վրաստանում իրականում համաճարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում։

«Պարո՛ն նախարար, Ձեր հայտարարությունը, թե Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի զարգացած է, ժպիտ է առաջացնում, եթե ոչ ծիծաղ», - ասել է Ցերցվաձեն:

Նա շեշտել է, որ հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում են Վրաստանում, կասկածի տակ չեն դրվում միջազգային կազմակերպությունների կողմից:

Տ. Ցերցվաձեն ասել է նաև՝ իրենք ակնկալում են, որ պարոն նախարարը կա՛մ կհիմնավորի իր մեղմ ասած «ոչ ճիշտ» գնահատականները, կա՛մ գոնե ներողություն կխնդրի։

Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի մյուս հարցերին, նա շեշտել է, որ Վրաստանում գործում է տարածաշրջանի միակ եզակի և որակյալ «Լուգար» կենտրոնը, որտեղ բոլոր լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ամենաբարձր որակի թեստային համակարգերի միջոցով, ինչը բացառում է ցանկացած սխալ. «Մենք չենք կարծում, որ Հայաստանում կա ավելի լավ լաբորատորիա, քան՝ սա»,- ասել է նա։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժման վարչության ղեկավար Մարինա Էզգուբայան էլ, ի պատասխան Ա. Թորոսյանի հայտարարության, ասել է, որ իրենք չեն թաքցնում որևէ տեղեկություն՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։

«Մեր բոլոր տվյալները ճշգրիտ են, մենք չենք թաքցրել և ոչ մի դեպք։ Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 728 դեպք»,- ասել է նա։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր