ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Սրանք գիժ են. ծխախոտով լի նոր չվերթ են իրականացրել». Միքայել Մինասյան
21:15, 23.05.2020 | mamul.am
13160 | 4

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հերթական տեսանյութը` «Ստի վերջը 6»: Տեսանյութին կից Մինասյանը գրել է «Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան»:

«Կա փաստ, որ ՀՀ-ում գործում է մաֆիոզ համակարգ: Եվ այն քաշել է Հայաստանը մի այնպիսի խայտառակ համակարգի մեջ, որի պատճառով մենք ուղղակի կրում ենք աներևակայելի պրոբլեմներ: Փաշինյաններն արել են նոր ընտանեկան ժողով իրենց սիրելի օլիգարխ ընտանիքի անդամների հետ և փորձել են հասկանալ, թե բա՝ աֆղանական համակարգը չստացվեց, վորոնեժային համակարգը չստացվեց, բայց փող պետք ա աշխատենք, եկեք նոր բան անենք, եկեք արտահանենք Աբխազիա: Մի քանի օր առաջ Հայաստանից Սոչի չվերթ է մեկնում ծխախոտով լի և փաստաթղթերով նշել են, որ գնում է Աբխազիա, բայց մի դետալ չեն ֆիքսել, որ ՀՀ-ն չի ճանաչել Աբխազիան՝ որպես պետություն: Փոխարենը ստեղծում են դիվանագիտական մի մեծ պրոբլեմ՝ Աբխազիայի կողքը գրում են Վրաստան: Սրանք գիժ են, վրացիները երբ իմանան, իսկ դա ժամանակի հարց է, հարց են տալու՝ դուք որ մեզ մոտ ներմուծում եք, դուք Վրաստանի մաքսայինին ինչ-որ բան տալի՞ս եք»,- ասել է Մ. Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր