ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Այն բոլոր ձեռնարկությունները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են». Նիկոլ Փաշինյան
19:35, 24.05.2020 | mamul.am
6218 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում էր կորոնավիրուսի նոր բռնկման մասին: Նա մասնավորապես նշել է. «Այո՛, ըստ էության, կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Ամենամեծ դեպքերն այս ընթացքում արձանագրվել են բանկային համակարգում, և գիտե՞ք՝ ինչու... մի պարզ պատճառով. մենք հակաճգնաժամային 9-րդ միջոցառում ենք արել, որտեղ հիմնական թիրախը նկատի ենք ունեցել շուկայում արձանագրված աշխատանք չունեցող քաղաքացիներին և նրանք իրենց օգնություններն ստանալու համար պիտի գնային բանկեր: Էդ մարդիկ գնացին բանկեր, ցավոք սրտի բանկերը ոչ բոլոր դեպքերում պատշաճ մակարդակով պահեցին անվտանգության կանոնները և մենք հիմա, ստացվում է, որ մեր օգնություններով մարդկանց օգնել ենք նաև վարակվել:

Հիմա մենք ինչ ենք որոշել, բնականաբար, առաջինը՝ խստագույն հսկողություն սահմանել անվտանգության կանոների պահպանման վրա հիմնարկ-ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա և, ընդ որում, մենք այստեղ և՛ պատժողական քաղաքականություն ենք վարելու, և՛ նաև մարդկանց բացատրելու ենք, որ պետք է ուշադիր լինենք բոլորս...

Մարդկանց գիտակցության հետ աշխատելն իմ ճանաչած ամենախորքային մեթոդն է. իրականության փոփոխության գործիքն անհատի փոփոխությունն է:

Բայց, իհարկե, վարչական որոշակի լծակներ կգործադրենք. այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, արտադրական ձեռնարկությունները, բանկերի մասնաճյուղերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր