Կապանում քիչ առաջ ուժայինները ոստիկանության շենքից հերթով դուրս բերեցին ձերբակալվածներին ու նստեցնելով ոստիկանության հատուկջոկատայինների մեքենաներ՝ տարան: Հավաքված քաջարանցիները նրանց դիմավորեցին ծափերով՝ վանկարկելով «օրե՜նք, օրե՜նք»: Հիշեցնենք՝ Սյունիքի մարզում երեկ դիմակավորված անձանց կողմից բերման են ենթարկվել մի շարք անձինք` առանց ձերբակալման հիմք ներկայացնելու: Նրանց փորձում էին տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում էին ներկայացնել ձերբակալման հիմքերը։ |