ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Պատահական չէ, որ նախարարն այդ մասին նախօրոք է ակնարկում»․ Հայկ Մարտիրոսյան
09:00, 25.05.2020 | mamul.am
8310 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինտենսիվ թերապիայի մահճակալների մոտալուտ սպառումը, որի մասին գուժում է առողջապահության նախարարը, ամենուր նշանակել է մի բան. որ տվյալ երկրի առողջապահական համակարգը փլուզվել է: Հայաստանում դա կարող է վրա հասնել արդեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Թե ինչ է լինում դրանից հետո` հայտնի է բոլորին: Եվ պատահական չէ, որ նախարարն այդ մասին ակնարկում է նախօրոք, որպեսզի ըստ իրենց հաշվարկի` մեղմացնեն հետագայի հասարակական ծանր արձագանքը:

Բայց այդ արձագանքը լինելու է: Կամ չի լինելու, եթե հասարակությունն այն աստիճանի անգիտացած է, որ չի գիտակցելու, թե ինչ կատարվեց և ինչու:

Եվ ամեն դեպքում Փաշինյանին անհրաժեշտ է լինելու ըստ սովորության` ազատվել պատասխանատվությունից: Եվ այդ ժամանակ քաղաքական կոպտագույն սխալ-որոշումների հետևանքների պատասխանատվությունը դրվելու է առողջապահության ղեկավարի վրա: Բացառված չէ, որ աղետի թուլացումից հետո Թորոսյանը միայնակ կամ Ավինյանի հետ միասին կդարձվի քավության նոխազ և կդառնա Հայաստանում կորոնավիրուսային ապակառավարման խորհրդանիշ, թեև իր մեղքը դրանում, համեմատած իր ղեկավարի հետ` մինիմալ է իրականում:

Հայաստանյան իրավիճակի իրական պատասխանատուն քաղաքական-տնտեսական տգետ և հանցավորատիպ հաշվարկ կատարած բարձրագույն իշխանությունն է և ոչ առողջապահական ղեկավարությունը, որը մեծ որոշումների կայացման հարցում, ըստ էության, քաղաքականության վրա ազդելու որևէ իրական լծակներ չի ունեցել և չունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր