ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Էս անարխիան կորոնավիրուսից ավելի վտանգավոր է»․ Լիզա Ճաղարյան
09:50, 25.05.2020 | mamul.am
9327 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտակարգ դրության պայմաններում էս տականքության կազմակերպիչները ԱՄԵՆԱՔԻՉԸ պետք է տուգանվեն։ Ու պետք է տուգանվեն էնքան թվով, ինչքան որ մարդ էր հավաքվել էնտեղ։
Հակառակ դեպքում, պարոն վարչապետ, նախկին տականքներն օրական մի քանի հատ էսպիսի դեբոշներ են կազմակերպելու երկրի ցանկացած անկյունում։ Անհատնում փող էլ ունեն, անսահմանության հասնող նենգություն էլ, փողի կարիք ունեցողների պակաս էլ չկա, ջեբկիրների էլ։
Խելքներդ գլուխներդ հավաքեք, հերիք է ժողովրդի ներվերը սղոցեք։
Ձեզ ընտրել են, որ էս երկրում օրենքը գերակայի, ոչ թե թավշասպան անեք մեզ։
Էս անարխիան կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. երկնքից իջեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր