ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վերլուծաբանները նախազգուշացնում են Եվրոպայում գազի բացասական գների ռիսկերի մասին
23:10, 25.05.2020 | mamul.am
9955 | 0

Եվրոպայում բնական գազի գները կարճաժամկետ մատակարարման համար կարող են ունենալ բացասական արժեք, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով գազի վաճառքով զբաղվող թրեյդերներին: «Եթե շուկայում առաջարկը մեծ լինի և գազի պահեստները՝ լցված, ապա ինչ-որ մի պահի գազի համար կսահմանվի բացասական գներ»,- գործակալությանը հայտնել է գազի եվրոպական շուկայում աշխատող թրեյդերներից մեկը:

Reuters-ը զուգահեռ է անցկացնում WTI ամերիկյան նավթային ֆյուչերսների հետ, որն անցած ամիս պատմության մեջ առաջին անգամ վաճառվում էր զրոյից ցածր արժեքով: Զրոյական կամ բացասական գները կնշանակեն, որ Եվրոպայում գազ վաճառողներն ստիպված կլինեն այն անվճար մատակարարել կամ նույնիսկ հավելյալ վճարում իրականացնել գազի սպառման համար:

Եվրոպայում գազի շուկայական գները կարևոր են, քանի որ «Газпром»-ի արտահանման պորտֆելի 57%-ը վաճառվում է երկարաժամկետ պայմանագրերով և այն ուղիղ կապով կապված է եվրոպական առևտրային հարթակներում սահմանված գների հետ։

Միջին գինը, որով «Газпром»-ը 2020-ի մարտին արտահանել էր գազը, կազմում է 125 դոլար/1000 խմ-ի դիմաց, որը 9%-ով պակաս է, քան փետրվարին, և 38%-ով ավելի քիչ, քան նախորդ տարվա մարտին՝ համաձայն Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների: Ներկա պահին «Газпром»-ը արտահանման միջին գինը սահմանել է 133 դոլար/1000 խմ-ի դիմաց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր