ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Այնքան ակնհայտ է այս թատրոնը և միևնույն ժամանակ՝ վտանգավոր». Կարեն Հովհաննիսյան
18:55, 25.05.2020 | mamul.am
5979 | 0

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի, այսպես ասած, լայնածավալ զորավարժության ոդիսականը դեռ շարունակվում է։ Զորավարժության փաստացի ավարտից հետո՝ մայիսի 23-ին, ժամը 17։20-ին Ադրբեջանի ՊՆ-ը տարածում է հաղորդագրություն, ըստ որի Նախիջևանի կայազորը զորավարժությունների շրջանակներում իրականացրել է մարտական կրակ։ Տեղին է հիշել, որ ըստ Ադրբեջանի նույն գերատեսչության պաշտոնական հաղորդագրության, զորավարժություններն ընթանալու էին մայիսի 19-22-ը, իսկ 22-ին հրթիռահրետանային զորքերի մարտական կրակով, ռազմաօդային ուժերի մարտական կրակով ավարտվելու էին։ Սակայն, կարծես թե մեջները մի մտածող մարդ է հայտնվել ու հուշել, որ մարտական կրակ չեն ցուցադրել լրատվականներով։ Ուստի որոշում են, որ Նախիջևանում մի քանի սնարյադ ամեն դեպքում կրակեն, նկարեն և ցուցադրեն իբրև լայնածավալ զորավարժության մի մաս։ Խոսքս առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ նույնիսկ այդ դեպքում էլ անտաղանդ են գործում։ Մի քանի այլ կադրերի ներքո ցուցադրում են բացառապես երեք հեռահար զինտեխնիկայի մեկական կրակոց․․․ Այնքան ակնհայտ է այս թատրոնը, միևնույն ժամանակ այնքան վտանգավոր է, քանի որ սրանով կերակրում են նաև սեփական անգրագետ հասարակությանը, որոնց գլխում լցնում են անպարտելի բանակ ունենալու մասին միֆն իր բոլոր հետևանքներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր