Ռուսաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 350 հազարը
12:35, 25.05.2020 | mamul.am
5679 |
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 946 նոր դեպք՝ համաձայն օպերատիվ շտաբի տվյալների։ Դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 353 427: Տասներորդ օրն անընդմեջ հայտնաբերված դեպքերի ցուցանիշը չի գերազանցում 10 հազարը: Հիվանդության տարածման օրական աճը կազմում է 2.6%: Կորոնավիրուսից ապաքինվածները 118 798 են։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 3 633 մարդ: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 560-ով։ |