ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Փորձե՞լ եք հաշտվել Սասուն Միքայելյանի հետ». լրագրողը՝ Էդմոն Մարուքյանին
16:15, 25.05.2020 | mamul.am
6945 | 0

«ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, այս ընթացքում, հանդիպե՞լ եք Սասուն Միքայելյանի հետ, փորձե՞լ եք հաշտվել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ հետաքրքրվեցին լրագրողները:

Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Արցախում տեսել եմ նրան ԱՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, հետո էլ չեմ տեսել: Չի եղել ոչ մի զանգ. ո՛չ ես եմ զանգել նրան, ո՛չ զանգ եմ ստացել: Իսկ թե ինչպես եմ պատկերացնում շփումները, ասեմ, որ խորհրդարանն աշխատելու վայր է, քաղաքական վայր, և ես որևէ ձևով չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունն ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է մեր կողմից սահմանադրական լիազորություններն իրականացնելու հետ: Ով կփորձի խանգարել այդ լիազորությունների իրականացմանը, մենք այդ մասին կբարձրաձայնենք և մեր ժողովրդին կդիմենք, որ մեզ խանգարում են ձեր ձայնն այստեղ հնչեցնել: Թե չէ՝ շփում, բան, էնպես չէ, որ մինչև էդ այստեղ ամեն օր շփվում էինք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր