ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռչեն»». Նորայր Նորիկյան
05:15, 26.05.2020 | mamul.am
7699 | 1

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարո՛ն վարչապետ, կորոնավիրուսի այս խայտառակ պատկերի ու ստեղծված իրավիճակի համար պետք է գլուխներ «թռչեն», և որքան շուտ, այնքան լավ:

Սա այն դեպքը չի, որ բոլորը մեղավոր են, բացի իրավասու մարմիններից:

Բացի այդ, հանրությանը պետք է տրվի հաշվետվություն, թե ինչո՞ւ այս համավարակը հասավ աղետալի չափերի, երբ իրավասու մարմինները վերջին երեք ամիսներին առիթը բաց չէին թողնում հիմնավորելու համար, որ Ձեր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարված արտակարգ դրությունը և դրանից բխող սահմանափակումները, հայտնի աղմկահարույց «Տեղորոշման» մասին օրենքի ընդունումը և այլ քայլեր, ճիշտ են ու արդյունավետ։

Այս դատարկախոսության ու մեծամտության համար ո՞վ ու ե՞րբ պետք է պատասխան տա, և վերջապես՝ ե՞րբ պետք է ձեռնարկվեն կոնկրետ ու կտրուկ քայլեր՝ այս աղետի դեմն առնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր