ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Քաջարանի միջադեպի հետևանքով ձերբակալվածներից երեքին ազատ են արձակել
19:55, 25.05.2020 | mamul.am
7066 | 0

Քննչական կոմիտեն քննում է՝ արդյոք Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս ներգրավված է ապրիլին տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, թե ոչ։ Երեկ այդ միջադեպի հետևանքով 4 մարդ էր ձերբակալվել։ Նրանց վերագրվում էր քաղաքացու առևանգում և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այսօր արդեն դատարանը 3-ի ձերբակալությունը որակել է ոչ իրավաչափ և ազատ արձակել նրանց։ Ձերբակալված Մարատ Ստեփանյանը, Լևոն Համբարձումյանը և Խորեն Միրզոյանն արդեն ազատության մեջ են։ Իսկ Աշոտ Պապյանի վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն ասաց՝ երեկ ձերբակալված Լևոն Համբարձումյանն իրեն փոխանցել է, որ ոստիկանները բերման են ենթարկել կոշտ մեթոդներով։ Մյուս երկու ձերբակալվածներն, ըստ փաստաբանների՝ պնդել են, որ ոստիկանությունում իրենց բռնության չեն ենթարկել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր